17.11.2023|
12:06
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլին բավական թափանցիկ ակնարկով հասկացրել է, թե նրան ու Հայաստանին ինչ է սպասվում իր բարի խորհրդին չհետևելու դեպքում: Լուկաշենկոն նկատի ունենալով, որ ուղիղ ասելու կարիքը չկա, թե իր բարի խորհրդին չհետևելու պարագայում ինչ է սպասվում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին ու Հայաստանին (սա հենց այն դեպքերից է, երբ, ըստ ժողովրդական իմաստնության, ուղիղ խոսքն էշին են ասում), իր ասելիքն արտահայտել է բավական թափանցիկ ակնարկով: